Հայերեն
English
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ և ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»
Ներբեռնել համաժողովի ծրագիրը
RATIFICATION OF THE STATUTE OF THE INTERNATIONAL CRIMINAL COURT BY THE REPUBLIC OF ARMENIA: PROBLEMS AND PROCESS
Download Conference Programme
Մեր Մասին
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կենտրոն) իրավաբնորեն հիմնադրվել է 2010թ.-ի սեպտեմբերին մի խումբ երիտասարդ իրավաբան-գիտնականների կողմից, ովքեր մինչ Կենտրոնի հիմնադրվելը զբաղվել են գիտագործնական գործունեությամբ` դրանով իսկ հասունացնելով Կենտրոնի հիմնադրման պահը և անհրաժեշտությունը:

Կենտրոնն իր առջև դրել է հետևյալ նպատակները.

*նպաստել միջազգային և համեմատական իրավունքի առավել խորը ըմբռնման և հայկական պետականության զարգացման և ամրապնդման համար դրանց կարևորության գիտակցմանը,
*նպաստել միջազգային հարաբերություններում և արտաքին քաղաքականության մեջ իրավունքի գերակայության ամրապնդմանը,
*իրականացնել Հայաստանի Հանրապետության պետաիրավական համակարգի բարեփոխմանը, զարգացմանը և ամրապնդմանն ուղղված հետազոտություններ,
*բարձրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունում իրավագիտակցությունը,
*նախաձեռնել և իրականացնել արտաքին քաղաքականության օրակարգում առկա խնդիրների միջազգային իրավական վերլուծություն,
*նախաձեռնել և իրականացնել հիմնական իրավական համակարգերի լավագույն փորձերի ուսումնասիրություն:


Վերը նշված նպատակներն իրականացման համար Կենտրոնը օգտագործում է հետևյալ գործիքները.

*գիտական հետազոտություն և վերլուծություն,
*պարբերական զեկույցների հրապարակում,
*պարբերական գիտական հանդեսների պատրաստում և հրապարակում,
*գիտակրթական միջոցառումների կազմակերպում,
*արտասահմանում գործող համանման գիտակրթական կենտրոնների հետ կապերի հաստատում և համագործակցում,
*ուսանողության ներգրավում փորձնակության ծրագրերում: